AbovAcademy

React JS

React (երբեմն ձևակերպված է React.js կամ ReactJS), բաց կոդով JavaScript գրադարան է user ինտերֆեյս կառուցելու համար։
Մշակվում է Ֆեյսբուքի, Ինստագրամի և առանձին մշակողների կողմից։ Ըստ Libscore ծառայության ՋավաՍկրիպտի վերլուծաբանների՝ React-ը այժմ օգտագործվում է Նեթֆլիքս, Imgur, Buffer, Bleacher Report, Feedly, Airbnb, SeatGeek, HelloSign, Walmart, և այլ վեբ կայքերում։
React-ը թույլ է տալիս մշակողներին ստեղծել խոշոր վեբ ծրագիր, որը օգտագործում է տվյալներ, որոնք ժամանակի ընթացքում փոխվում են առանց էջը վերբեռնելու։ Դրա հիմնական նպատակը արագ, պարզ և լայնածավալ լինելն է։ React-ը ծրագրերում գործի է դնում միայն օգտատիրոջ ինտերֆեյսը։ Այն համապատասխանում է View-ին Model-View-Controller (MVC) կաղապարում, և կարող է օգտագործվել ՋավաՍկրիպտի այլ գրադարանների կամ ֆրեյմվորկերի հետ MVC-ում, ինչպես AngularJS-ն է։

React-ը ստեղծվել է Ջորդան Ուոլքի կողմից, ով ծրագրային ապահովման ինժեներ է Ֆեյսբուքում։ Նա ոգեշնչվել է XHP-ով, որը HTML բաղադրիչ ֆրեյմվորկ է PHP-ի համար։ Այն առաջին անգամ տեղակայվել է Ֆեյսբուքի լրահոսում 2011 թվականին և ավելի ուշ՝ 2012 թվականին՝ Instagram.com-ում։ Այն բաց էր JSConf US-ում 2013 թվականի մայիսին։React Native-ը, որը հնարավորություն է տալիս React-ով մշակում բնիկ iOS-ին, Android-ին ևUWP-ին, հայտարարվել է Facebook’s React.js Conf-ին 2015 թվականի փետրվարին և բաց էր 2015 թվականի մարտին։ 2017 թվականի ապրիլի 18-ին, Facebook-ը հայտարարեց React Fiber-ի մասին, որը React ֆրեյմվորկի գրադարանի նոր էական ալգորիթմ էր user ինտերֆեյս կառուցելու համա։ React Fiber-ը կդառնա ցանկացած բարելավումների և React ֆրեյմվորկի հատկանիշների զարգացման հիմնադիր։