PHP-ն (անգլ.՝PHP: Hypertext Preprocessor, «PHP՝Հիպերտեքստային Պրեպրոցեսսոր») ընդհանուր նշանակության սկրիպտային ծրագրավորման լեզու է, որն ինտենսիվորեն օգտագործվում է վեբ ծրագրավորման մեջ։ Ներկայումս այն աջակցվում է հոսթինգ տրամադրող ընկերությունների ճնշող մեծամասնության կողմից և հանդիսանում է առաջատար ծրագրավորման լեզուներից մեկը, որոնք կիրառվում են դինամիկ վեբ-կայքերի ստեղծման համար։
Լեզուն և իր ինտերպրետատորը մշակվում են մի խումբ էնտուզիաստների կողմից բաց կոդով նա խագծի շրջանակներում։ Նախագիծը տարածվում է սեփական արտոնագրով, որն անհամատեղելի է GNU GPL-ի հետ։
Լեզվի պարզության, կատարման արագության, հարուստ ֆունկցիոնալության, բազմահարթակ լինելու և PHP արտոնագրով ընթացիկ կոդերի տարածման շնորհիվ, այսօր վեբ-ծրագրավորման ոլորտում PHP-ն աշխարհի ամենահայտնի սկրիպտային ծրագրավորման լեզուներից մեկն է (JSP-ի, Perl-ի և ASP.NET-ում օգտագործվող լեզուների հետ միասին)։
Վեբ-կայքերի կառուցման ոլորտում ճանաչված լինելը պայմանավորված է վեբ-հավելվածների ստեղծման համար նախատեսված բազմաթիվ ներկառուցված միջոցների առկայությամբ։ Դրանցից հիմնականներն են՝
- POST և GET պարամետրերի, ինչպես նաև վեբ-սերվերի փոփոխականների ինքնուրույն տարանջատումը նախապես որոշված հատուկ զանգվածներում,
- բազմաթիվ տվյալների բազաների կառավարման համակարգերի հետ փոխազդեցությունը (MySQL, MySQLi,SQLite,PostgreSQL, Oracle (OCI8), Oracle,Microsoft SQL Server, Sybase, ODBC, mSQL, IBM DB2, Cloudscape և Apache Derby, Informix, Ovrimos SQL, Lotus Notes, DB++, DBM, dBase, DBX, FrontBase, FilePro, Ingres II, SESAM, Firebird / InterBase, Paradox File Access, MaxDB, PDO միջերես),
- HTTP-գլխագրերի ավտոմատացված ուղարկումը,
- HTTP-լիազորագրերի հետ աշխատելու ունակությունը,
- cookies-ի և սեսիաների հետ աշխատելու ունակությունը,
տեղային և հեռացված ֆայլերիերի, socket-ների հետ աշխատելու ունակությունը, - վեբ-սերվեր վերբեռնված ֆայլերի մշակումը,
- XForms-ի հետ աշխատելու ունակությունը։
Ներկայումս հարյուր հազարավոր ծրագրավորողներ օգտվում են PHP-ից։ TIOBE կորպորացիայի՝ որոնողական համակարգերի տվյալների վրա հիմնված վարկանշային աղյուսակի համաձայն, 2013 թվականի հունիսի դրությամբ, ծրագրավորման լեզուների շարքում PHP-ն զբաղեցնում է 5-րդ հորիզոնականում։ PHP օգտագործում են նաև բազմաթիվ հանրահայտ ընկերություններ, ինչպիսիք են Ֆեյսբուքը, ՎԿ-ն և Վիքիպեդիան։