AbovAcademy

Bootstrap

Bootstrap, վեբ կայքերի և հավելվածների ստեղծման համար բաց կոդով ազատ և անվճար գրադարան։ Այն պարունակում է HTML-ի և CSS-ի հիմքով ֆորմաների, ստեղների, նավիգացիոն մենյուների և արտաքին տեսքի այլ բաղադրիչների կաղապարներ, ինչպես նաև JavaScript հավելվածներ։ Այն նպատակ ունի հեշտացնել դինամիկ կայքի և վեբ հավելվածի ստեղծումը։ Bootstrap-ը կայքի դիմային մասի ֆրեյմվորկ է, ուստի նրա կոդը հասանելի է օգտագործողին, ի տարբերություն սերվերային կոդին։

Այս ֆրեյմվորկը ստեղծվել և օգտագործվել է որպես ներքին պահանջների գրադարան Twitter – ընկերությունում՝ Twitter Blueprint անունով։ Մի քանի ամիս մշակվելուց հետո այն 2011 թվականի օգոստոսի 19-ին բաց դարձավ Bootstrap անունով։
Երկրորդ տարբերակի հիմնական նորարարությունը, որը թողարկվեց 2012 թվականի հունվարի 31-ին, դարձավ 12 սյունականի ցանցը և ադապտացիան էկրանի տարբեր չափսերին։
Երրորդ տարբերակը թողարկվեց 2013 թվականի օգոստոսի 19-ին։ Այնտեղ ադապտացիան ստացավ իր զարգացումը և ավելի հարմարեցվեց փոքր էկրանով սարքերին։
Աշխատանքը չորրորդ տարբերակի վրա սկսվեց 2014 թվականի հոկտեմբերի 29-ին։ Ալֆա տարբերակը դուրս եկավ 2015 թվականի օգոստոսի 19-ին։

Հիմնական առավելություններ

  • Ժամանակի խնայողություն — Bootstrap-ը թույլ է տալիս խնայել ժամանակ և միջոցներ՝ օգտագործելով կաղապարները։
  • Մեծ արագություն — Bootstrap-ի դինամիկ մակետն առանց որևէ գծանշանի փոփոխության հարմարվում է տարբեր սարքերին և էկրանի տարբեր չափերին։
  • Հարմոնիկ դիզայն — Bootstrap-ի բոլոր բաղադրիչներն օգտագործում են միևնույն ոճը և կաղապարները՝ շնորհիվ կենտրոնական գրադարանի։ Դիզայնը և մակետը համաձայնեցված են միմյանց հետ։
  • Կիրառման պարզություն — HTML-ի և CSS-ի բազային գիտելիքներ ունեցողը հեշտությամբ կարող է օգտագործել այս հարթակը։
  • Աջակցումը դիտարկիչներին — Twitter Bootstrap-ն աջակցում է Mozilla Firefox, Yandex Browser, Google Chrome, Safari, Internet Explorer, Microsoft Edge և Opera դիտարկիչներին։
  • Ազատ ծրագրագրային ապահովում — Twitter Bootstrap-ի առանձնահատկություններից է բաց կոդը և անվճար բեռնելու հնարավորությունը։