AbovAcademy

JavaScript

ՋավաՍկրիպտը (անգլ.՝JavaScript), ինտերպրետացվող ծրագրավորման լեզու է։ Այն համացանցում ամենահանրահայտ սկրիպտային լեզուն է և աշխատում է բոլոր հանրահայտ բրաուզերներում, որոնց թվում են Google Chrome, Mozilla Firefox, Օպերա և Սաֆարի։
Այս լեզուն առաջին անգամ կիրառվել է Netscape Communications-ի կողմից Netscape Navigator 2 beta (1995) բրաուզերում։ ՋավաՍկրիպտ լեզուն ստեղծվել է Բրենդան Այկի կողմից 1995 թվականին։

  • ՋավաՍկրիպտը նախագծվել է կայքերի HTML էջերին դինամիկություն հաղորդելու համար
  • ՋավաՍկրիպտը սկրիպտային լեզու է
  • ՋավաՍկրիպտը սովորաբար ներառվում է ուղղակիորեն HTML ֆայլերի մեջ
  • ՋավաՍկրիպտը ինտերպրետացվող լեզու է

Ինչ կարող է անել JavaScript-ը

  • JavaScript-ը HTML դիզայներին տալիս է ծրագրավորման գործիք
  • JavaScript-ը կարող է դինամիկ տեքստ ներդնել HTML էջի մեջ
  • JavaScript-ը կարող է արձագանքել իրավիճակներին(events), այսինքն ՝ JavaScript -ը կարող է գործել, երբ ինչ որ բան է պատահում, օրինակ երբ էջը ավարտում է բեռնավորումը, կամ երբ օգտագործողը մատնահարում է HTML էլեմենտի վրա
  • JavaScript-ը կարող է կարդալ և փոխել HTML էլեմենտի պարունակությունը
  • JavaScript-ը կարող է օգտագործվել տվյալը վավերացնելու համար մինչ վերջինիս սպասարկիչ ուղարկվելը։ Սա կարող է սպասարկչին զերծ պահել ավելորդ գործընթացներից և ծանրաբեռնվածությունից
  • JavaScript-ը կարող է օգտագործվել կայքից օգտվողի զննարկիչը ճանաչելու համար, և կախված զննարկչից՝ բեռնել տվյալ բրաուզերին սպեցիֆիկ էջը
  • JavaScript-ը կարող է օգտագործվել cookie-ներ ստեղծելու համար
  • JavaScript-ի կառուցվածքը կարելի է բաժանել հետեևյալ 3 մասերի

ECMAScript

  • բրաուզերի օբյեկտավորված մոդել
  • դոկումենտի օբյեկտավորված մոդել
  • JavaScript-ի դյուրըմբռնելիությունը կայանում է նրա օբյեկտների կառուցվածքի մեջ։ JavaScript-ը բավականին նման է C ծրագրավորման լեզվին։ JavaScript-ի օբյեկտները պարունակում են՝
  1. մեթոդներ (ֆունկցիաներ)
  2. հատկանիշներ՝ (տվյալներ կամ այլ օբյեկտներ) նկարագրում է օբյեկտների հատկանշական գծերը
  3. իրադարձություններ (անգլ.՝ events), որոնք փոխկապակցված են օբյեկտների հետ
  4. AngularJS — JavaScript- շրջանակ `բաց կոդով։

 

Դիմել Հիմա