jQuery, JavaScript գրադարան, որը կենտրոնացված է JavaScript-ի և HTML-ի փոխազդեցությունն հեշտացնելու համար։ jQuery գրադարանի օգնությամբ կարելի է հեշտությամբ ընտրել DOM տարրը, դիմել դրա ատրիբուտներին ու բովանդակությանը, փոփոխել դրանք։ jQuery-ն ունի նաև AJAX-ի հետ աշխատելու համար պարզ և հասկանալի API։
Ստեղծման պատմությունը
Երբ Ջոն Ռեզիգը սկսեց հետաքրքրվել ծրագրավորմամբ, առաջինը, ինչ նա ուսումնասիրեց վեբ-ծրագրավորումից, դա HTML-ն էր։ Ռեզինգն արդեն կարողանում էր ծրագրավորել QBasic-ով, երբ իր ծանոթներից մեկը ցուցադրեց, թե ինչպես կարելի է ստեղծել վեբ-էջ Angelfire ծրագրի միջոցով՝ օգտագործելով HTML-ը։ Հայրը Սուրբ ծննդյան տոներին նվիրեց նրան HTML-ի երկու գիրք։ Այն ժամանակ, երբ նա սկսեց ծրագրավորելVisual Basic լեզվով, HTML-ն ու վեբ-դիզայնը սկսեցին հետաքրքրել նրան։
Բայց JavaScript-ի նկատմամբ իր հետաքրքրությունը սկսեց ավելի ուշ, մոտավորապես2004թ.։ Այդ տարի Ռեզինգը համակարգչային գիտությունների ոլորտում աստիճան ստացավ և, որոշ ժամանակ անց, կես դրույքով սկսեց աշխատել տեղական Brand Logic ընկերությունում։ Նա զբաղվում էր մի կայքի դիզայնով, որտեղ ստեղծվում էր scroll էֆեկտ։ Ջոնին դուր չէր գալիս այն, որ ինքն ստիպված է օգտագործել այլ մշակողների կոդը։ Նա որոշեց, որ պետք է լուրջ ուսումնասիրի JavaScript-ը։ Ուսումնասիրելով այն, նա հասկացավ, որ JavaScript-ը պարզ, բայց նուրբ լեզու է։ Այն բավականին հզոր է և կարող է օգնել լուծել բավականին լուրջ և դժվար խնդիրներ։ Հաջորդ մի քանի տարիների ընթացքում Ջոնը ստեղծեց տարբեր JavaScript ծրագրեր, մինչև ավարտեց jQuery-ի մշակումը։ jQuery-ի ստեղծման հիմնական նպատակն էր գրել JavaScript-ի հետ աշխատանքը հեշտացնող բազմանգամյա օգտագործման կոդեր, ինչպես նաև դրա միջոցով մոռանալ տարբեր բրաուզերների կողմից այս կամ այն բանի աջակցության մասին։ Գրադարանը ներկայացվեց 2006 թվականին Նյու-Յորքում կայացած «BarCamp» կոնֆերանսի ժամանակ։